Ւրանում արտասահմանյան լրագրողներին արգելել են լուսաբանել Թեհրանում իրականացվող հակաբրիտանական հանրահավաքները
Իրանի իշխանությունները արգելել են արտասահմանյան լրագրողներին լուսաբանել այս օրերին մայրաքաղաք Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեմ իարականացվող հանրահավաքները։
Լրագրողներին արգելվում է ներկա լինել այդ միջոցառումներին հատկապես Գոլհակ թաղամասում, որտեղ էլ տեղակայված է բրիտանական դեսպանատունը։ Այնուամենայնիվ, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ երթերի ու հանրահավաքների կազմակերպիչները նախորոք ներկայացրել են իրենց պաշտոնական ծրագիրը։
Հիշեցնենք, որ նման արգելք Իրանում եղել է նաև 2009 թվականին, երբ արտասահմանյան լրագրողներին արգելվեց լուսաբանելը ընդդիմության զանգվածային հանրահավաքները։