Լրահոս

30.11.2024 14:58


Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ուլնեցի փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով»,-տեղեկացնում է քաղաքապետարանը՝ հավելելով, որ տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Երևանի քաղաքապետարանը նաև հաղորդում է, որ նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը