Վաղը՝ դեկտեմբերի 4–ին, Ռուսաստանի Դաշնությունում տեղի կունենան Պետդումայի ընտրությունները։ Իսկ այսօր, ինչպես օրենքի պահանջն է, «լռության օր» է հայտարարված։ Քաղաքացիներն արդեն ծանոթ են կուսակցությունների նախընտրական խորագրերին ու գովազդներին և այսօր մտորելու ժամանակ ունեն՝ ում ընտրել։ Սոցիոլոգները նշում են, որ ձայների մեծամասնությունը կհասնի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։
Ընդ որում, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նշել է, որ Վրաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստանի հատուկ ընտրատարածքներում մասնակցել Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին։ Ռուսաստանի վրաստանաբնակ քաղաքացիները կարող են քվեարկել Երևանում Ռուսաստանի դեսպանատան ընտրատեղամասում, ինչպես նաև Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում։
–Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Վրաստանում չունի պաշտոնական ներկայացուցչություն, և այնտեղ ապրող նրա քաղաքացիները զրկված են ընտրություններին տեղում մասնակցելու հնարավորությունից։ Դրա համար նրանք կարող են ժամանել Հայաստան և քվեարկել վերոնշյալ տեղերում։ Այդ նպատակով տրամադրվելու են հատուկ ավտոբուսներ,–ասել է դեսպանը։
Վաղը ՌԴ–ում կկայանան Պետդումայի ընտրությունները