Եմենի վարչապետ. «Իշխանության փոխանցման գործընթացը վտանգված է»
Եմենում շարունակվող բախումների հետևանքով իշխանության փոխանցման գործընթացը գտնվում է սպառնալիքի տակ։ Այսպիսի հայտարարություն է արել նոյեմբերի 28–ին երկրի վարչապետ նշանակված Մոհամմեդ Բասինդվան։ «Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ նա նաև չի բացառել, որ նրանք կհրաժարվեն իշխանությունը հանձնելու մասին ստորագրած համապատասխան պայմանագրի կատարումից, եթե բախումների մասնակիցները վայր չդնեն զենքերը։
Եմենի Թայիզ քաղաքում կառավարական և ընդդիմության համակիրների բախումների հետևանքով դեկտեմբերի 2–ին զոհվել են 5 խաղաղ բնակիչ և երեք զինվոր։
Նոյեմբերի 23–ին Եմենն ավելի քան 30 տարի ղեկավարած նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ իշխանությունը հանձնելու մասին պայմանագիր է ստորագրել, որը մշակվել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից։ Այդ պայմանագիրը երաշխավորում է Սալեհի և նրա ընտանիքի անդամների ազատումը քրեական պատասխանատվությունից։ Դրա համաձայն՝ իշխանությունը փոխանցվում է երկրի փոխնախագահին։