Լրահոս

03.12.2011 00:02


Եվրո-2012–ի վիճակահանության արդյունքները

Եվրո-2012–ի վիճակահանության արդյունքները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց Եվրո-2012-ի վիճակահանությունը, որին ներկա էին ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները, Եվրոպայի առաջնությունն ընդունող երկրների` Ուկրաինայի և Լեհաստանի նախագահները, մի շարք աշխարհառչակ ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Զինեդին Զիդանը, Լուիս Սուարեսը, Մարկո վան Բաստենը և ուրիշներ։

Այսպիսով, 16 թիմեր հունիսի 8-ից հուլիսի 1-ը Ուկրաինայի և Լեհաստանի 8 քաղաքներում կպայքարեն «հին աշխարհամասի» չեմպիոնական տիղոսի համար: Հիշեցնենք, որ Ուկրաինան ու Լեհաստանը որպես առաջնությունը ընդունող երկրներ միանգամից ընդգրկվել էին եզրափակիչ փուլում և չէին մասնակցում նախընտրական պայքարին։

Եվրոպայի 2012թ.-ի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում խմբերն ստացան հետևյալ տեսքը՝

A ԽՈՒՄԲ

ԼԵՀԱՍՏԱՆ

ՀՈՒՆԱՍՏԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՉԵԽԻԱ

B ԽՈՒՄԲ

ՀՈԼԱՆԴԻԱ

ԴԱՆԻԱ

ԳԵՐՄԱՆԻԱ

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

C ԽՈՒՄԲ

ԻՍՊԱՆԻԱ

ԻՏԱԼԻԱ

ԻՌԼԱՆԴԻԱ

ԽՈՐՎԱԹԻԱ

D ԽՈՒՄԲ

ՈՒԿՐԱԻՆԱ

ՇՎԵԴԻԱ

ՖՐԱՆՍԻԱ

ԱՆԳԼԻԱ

Այս խորագրի վերջին նյութերը