Կարծիք

29.11.2024 10:33


Տրանսպորտի թանկացումն ունի քաղաքացիներին թալանելու նպատակ (տեսանյութ)

Տրանսպորտի թանկացումն ունի քաղաքացիներին թալանելու նպատակ (տեսանյութ)

Տրանսպորտի թանկացումն ունի 2 նպատակ.

1) թալանել քաղաքացիներին ու էլ ավելի հարստանալ,

2) բեռնաթափել մայրաքաղաքը մարդկանցից։

21-րդ դարում ապրող երևանցուն քաղաքային իշխանությունը ստիպում է քայլելով տեղաշարժվել, տրանսպորտից չօգտվել։

Ստորագրահավաքի ընթացքում շփվելով հանրության լայն ու տարբեր շերտերի հետ՝ կարող եմ արձանագրել, որ

Տրանսպորտի թանկացմանը դեմ են բոլորն անխտիր` անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ մասնագիտությունից, անկախ սեռից ու տարիքից։

Տրանսպորտի թանկացմանը հատկապես դեմ են երիտասարդ տղաները, ովքեր մեքենա են վարում, սակայն դեմ են, որովհետև իրենց մայրերը, տատիկ-պապիկները ու կրտսեր քույր-եղբայրներն են օգտվում։

Թոշակառուի համար 50 դրամանոց տրոլեյբուսը դարձնում են 150-300 դրամ, ավտոբուսն ու մետրոն «զեղչում» են 210 դրամ ու ասում, որ զգալի զիջումների են գնում։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը