ՄԱԿ–ի ԱԽ–ը 3 ամսով երկարացրել է Լիբիային աջակցելու առաքելության ժամկետը
ՄԱԿ–ի Անվտնագության խորհուրդը ուրբաթ երեք ամսով երկարացրել է Լիբիային աջակցելու առաքելությունը, որտեղ իշխանության է եկել ընդդիմությունը Մուամար Քադաֆիի ավելի քան 40–ամյա ղեկավարությունից հետո։
Համապատասխան բանաձևը ընդունվել է ՄԱԿ–ի 15 անդամ երկրների միաձայն որոշմամբ։
Լիբիային աջակցելու առաքելության մասին որոշումը՝ նախապես երեք ամսով, ընդունվել է սեպտեմբերի 17–ին։ Այն մասնավորապես նախատեսում է Լիբիայում անցկացնել իշխանության մարմինների ընտրություն։
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերից Լիբիայում սկսված անկարգությունները, որի մասնակիցները պահանջում էին երկիրը 42 տարի ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականը, շարունակվում էին մոտ ութ ամիս, որի ընթացքում զոհվել են հազարավոր լիբիացիներ։