Ալեքսանդրապոլցիներին 19-րդ դարում տրվեց դեմոկրատական ճանապարհով քաղաքագլուխ ընտրելու հնարավորություն
Ալեքսանդրապոլում(Գյումրի) տեղական ինքնակառավարումը շուրջ 130 տարվա պատմություն ունի:
1896 թ.-ին գյումրեցիներն իրենց հայրենի քաղաքում իշխանություն ձևավորելու և իրենց քաղաքի ճակատագիրը տնօրինելու հնարավորություն են ստանում: Դա բացառիկ հնարավորությու էր մեր նախնիների համար՝ պատմական քաղաքի առջև ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներին ինքնուրույն լուծումներ գտնելու համար:
1892 թ․-ին Ռուսաստանում ցարական կառավարությունն ընդունում է նոր քաղաքային կանոնադրությունը, որով նոր կարգավորումներ են ներդրվում տեղական ինքնակառավարման համակարգում։ Հենց վերոհիշյալ կանոնադրության համաձայն էլ Ալեքսանդրապոլում ներդվում է քաղաքային ինքնավարումը: Ցարական Ռուսաստանի կազմում հայերն առաջին անգամ քաղաքային գործերի շրջանակներում սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություն են ստանում։
19-րդ դարավերջին քաղաքային ինքնավարությունն իր փիլիսոփայությամբ շատ չէր տարբերվում ներկայումս մեր իմացած ՏԻՄ համակարգից: Էական տարբերությունը քաղաքի կառավարման մեջ ժողովրդի մասնակցության աստիճանն էր: 1892 թ․-ին քաղաքային կանոնադրության ռեֆորմով էականորեն սահմանափակվում է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը:
Քաղաքային ինքնակառավարման մարմիններն էին քաղաքային դուման, վերջինիս հաշվետու քաղաքային վարչությունը։ Քաղաքային դուման ընտրվում էր չորս տարով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների փակ, գաղտնի քվեարկությամբ։ Ձևավորված դուման ընտրում էր քաղաքագլխին ու քաղաքային վարչության անդամներին։ Քաղաքագլուխը երկու մարմինների՝ Դումայի և վարչության ղեկավարն էր։
Դումայի և կառավարության միջև լիազորությունների բաշխումը նման էր օրենսդիր և գործադիր իշխանությունների բաժանմանը։ Դուման ընդունում էր ընդհանուր կանոններ և կանոնակարգեր, նշանակում պաշտոնյաների աշխատավարձեր, կարգավորում տեղական հարկերը, վերանայում բյուջեն, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները, տալիս ընդհանուր հրահանգներ գործադիր իշխանությանը և այլն։
Քաղաքային պետական կառավարման մարմինների իրավասությունը ներառում էր տնտեսական հարցեր՝ ենթակառուցվածքների պահպանում և բարելավում, սննդի մատակարարում, կանաչապատում, հակահրդեհային միջոցառումներ, առողջապահություն, հանրակրթություն և այլն։
1892 թվականի հունիսի 11-ի քաղաքային կանոնադրությամբ հարկային ընտրական ցենզը փոխարինվում է գույքայինով, ինչն էականորեն սահմանափակում է ընտրական իրավունք կրող քաղաքացիների թիվը: Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստանում քաղաքի միայն այն բնակիչները, որոնք առնվազն 300 մինչև 3000 ռուբլի (կախված քաղաքի կարևորությունից ու մեծությունից) արժողությամբ անշարժ գույք ունեին։
1896 թ․-ի նոյեմբերին տեղի ունեցած Ալեքսանդրապոլի դումայի ընտրություններին իրավունք են ունեցել մասնակցելու 378 ընտրող, այսինքն բնակչության 1 տոկոսը: 1897 թվականին կայսերական մարդահամարի տվյալներով Ալեքսանդրապոլի բնակչությունը կազմել է 30 616 մարդ:
Ալեքսանդրապոլցի 378 ընտրողներից ընտրողական ժողովում իրավատեր է ճանաչվել 174 հոգի: Մնացածները բացակայել են քաղաքից կամ անկարող են եղել ժողովին ներկայացնել վավերական իրավագրեր համապատասխան անշարժ գույքի վերաբերյալ: Անշարժ գույքի նման ցենզի սահմանման պարագայում բնական է, որ քաղաքի դումայում հայտնվելու համար պետք է պայքարեին Ալեքսանդրապոլի առևտրատնտեսական էլիտան՝ քաղաքի հայտնի ընտանիքների ներկայացուցիչները: Դումայի կազմի առաջին ընտրություններն անցկացրել է ընտրական ժողովը՝ 3 փուլով: Նոյեմբերի 24-ին տեղի է ունենում բուն ընտրությունների 2 փուլ, որին ներկայանում են համապատասխանաբար 163 ու 144 ձայնավորներ: Ընտրությունների երրորդ՝ վերջնական փուլը տեղի է ունենում նոյեմբերի 25-ին, որին մասնակցում է 144 ընտրող: Ստացվում է, որ Ալեքսանդրապոլի առաջին քաղաքային դուման ընտրվել է քաղաքի բնակչության շուրջ 0.5 տոկոսի մասնակցությամբ:
Դումայի ձայնավորի թեկնածուների ցանկը բազմազգ էր, բայց գերակշռում էին հայերը: Հայերից բացի քաղաքային ընտրություններին մասնակցում էին տեղացի ռուսները, վրացիներն ու հույները: 1896 թ․-ի նոյեմբերի 24-ից 25-ը կայացած քաղաքային դումայի ընտրությունների արդյունքում ընտրվում են դումայի 35 անդամներ (ձայնավոր)։
Ալեքսանդրապոլի առաջին դումայի անդամ են ընտրվում գեներալ Վալերիան Պրոսկուրիակովը, Հակոբ Մնճոյանը, Հովաննես Դրամփյանը, Իվան Լուկիանովը, Յովհաննես Տեր-Դաւթեանը, Գեղամ Տէր-Պետրոսնանցը, Հակոբ Մատինյանը, Սարգիս Մութաֆյանը, Գարեգին Տիգրանյանը, Լ. Նադիրադձեն, Պողոս Ձիթողցյանը, Արամ Կարանյանը, Տիգրան Յուզբաշյանը, Լուկա Մերկուրով, Պյոտր Վլասովը, Հարություն Ալանակյանը, Հարություն Սանոյանը և այլն։
Ինչպես կարող ենք դատել անուններից, դումայի անդամ են ընտրվում քաղաքում մեծ ազդեցություն,ներդրում ու կարողություն ունեցող տոհմերի ներկայացուցիչները, ինչպես նաև ռուսական զինվորականության ներկայացուցիչները, պաշտոնյաները։
Բուն ընտրության մեխանիզմը կրկին ուշագրավ է: Ընտրությունների ժամանակ հաշվում էին ոչ միայն կողմ, այլ նաև դեմ ձայները: Այսինքն չափում էին թեկնածուի վարկանիշն ու հակավարկանիշը։ Օրինակ՝ 1896 թ․-ի ընտրություններին Ալեքսանդրապոլում ամենաշատ կողմ ձայներն ունեցել է գեներալ Վալերիան Պրոսկուրիակովը՝ 146 սպիտակ և 16 սև գնդեր:
Իսկ ի՞նչ են նշանակել սև ու սպիտակ գնդերը: Ընտրություններն անցկացվել են գնդիկների քվեարկության մեթոդով. երեք ընտրական ժողովներից յուրաքանչյուրին տրվել է թեկնածուների առանձին ցուցակ։ Ընտրության եկած յուրաքանչյուր ընտրող ստացել է համապատասխան քանակությամբ գնդիկներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է տեղադրվեր տուփի մեջ՝ թեկնածուի անունով։ Տուփը ձեռքի համար անցք է ունեցել, իսկ ներսից երկու խցիկ՝ դրսից ներկված սև ու սպիտակ։ Գնդիկը տուփի սպիտակ կեսում դնելը համարվում էր «այո» քվեարկություն, իսկ սև մասում՝ «ոչ»: Ընտրված են համարվել այն թեկնածուները, որոնք ստացել են ընտրողների կեսից ավելիի ձայները (բացարձակ մեծամասնություն), իսկ եթե բավարար ձայներ չեն եղել, ավելի քիչ ձայներ ստացածները (հարաբերական մեծամասնություն): Չնայած քվեարկության այս եղանակի ակնհայտ անհարմարությանը, այն օգտագործվում էր ընտրություններում մինչև 1917 թվականը, քանի որ այդ եղանակն առավել արդյունավետ էր համարվում՝ հաշվի առնելով բնակչության գրագիտության ցածր աստիճանը։
1896 թ․-ին Ալեքսանդրապոլի առաջին դումայի կազմի ընտրությունից հետո Ալեքսանդրապալում թեժ մրցակցություն է ծավալվում քաղաքը ղեկավարելու համար: Դուման պետք է իր կազմից ընտրեր քաղաքային վարչության ղեկավարին՝ քաղաքագլուխ:
Քաղաքագլխի ընտրությունները տեղի են ունենում 1897թ․-ի գարնանը։ Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ ընտրվելու համար թեժ պայքար է ծավալվում Գեղամ Տեր-Պետրոսյանցի և գեներալ Պրոսկուրիակովի միջև։ Ահա, թե ինչ են գրում այդ ընտրության մասին օրվա մամուլի էջերում․ «Վերջապէս Ալէքսանդրօպօլի «Գորդեան հանգոյցը» լուծվեց: Հաշտարար դատարանում տեղի ունեցաւ քաղաքագլխի և դումայի երկու անդամների ընտրութիւնը: Դեռ ընտրութիւնից մի քանի օր առաջ ձայնաւորների շրջանում սկսվել էր մի առանձին իրարանցում-խլրտում։ Բոլորը բաժանվել էին երկու բանակի և իւրաքանչիւրն առանձնապէս աշխատում էր առաջ տանել իր թեկնածուի ընտրութիւնը։ Մի կողմի թեկնածուն էր գեներալ Պրօսկուրեակովը, իսկ միւս կողմինը՝ Գեղամ Տէր-Պետրոսյանը… Վերջապէս հասաւ ընտրութևան օրը։ Ժողովին մասնակցում էին 33 ձայնաւորներ (2-ը բացակայ էին)։ Քուէարկվեցին վերոյիշեալ երկու անձնաւորութիւնները, որոնցից գեներալ Պրօսկուրեակով ստացաւ 12 սպիտակ և 21 սև, իսկ Գեղամ Տէր-Տետրոսյանը 21 սպիտակ և 12 սև քուէ։ Այդպիսով ընտրված է վերջինը»:
Գեղամ Տեր-Պետրոսյանցը, որը կրթված ու լայն աշխարհայացք ունեցող անձնավորություն էր, դառնում է Ալեքսանդրապոլի առաջին ընտրովի քաղաքապետը։ 4 տարի ժամկետով ընտրված քաղաքային առաջին դուման նաև առաջին նիստում նշանակում է քաղաքագլխի աշխատավարձի չափը, որը տարեկան կազմում է 2400 ռուբլի:
Գաղտնիք չէ, որ մինչև 1896թ․-ը, երբ Ալեքսանդրապոլում դեռևս ներդրված չէր քաղաքային ինքնակառավարումը, քաղաքի բարեկարգումը, ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքները գտնվում էին, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում։
Ժամանակակիցների վկայությունների համաձայն՝ մինչև քաղաքային դումայի ու վարչության կողմից Ալեքսանդրապոլի կառավարումը քաղաքում մոտավորապես այս պատկերն էր․
«Բացի Բեհբութեան փողոցից (ճանապարհների հաղորդակցութեան վարչութեան հոգացողութեան ներքոյ էր) , մի փողոց կամ հրապարակ շինված չէր. ամբողջ քաղաքը լուսաւորվում էր 252 լապտերներով․ բաւական լաւ խնամվում էր քաղաքային այգին. նոր բացված էր բուժանոցը. քաղաքը 2000 ռուբլի էր տալիս իգական պրօգիմնազիային, 200 ռուբլի քաղաքային ուսումնարանին եւ 70 ռուբլի տալիս էր վերոյիշեալ պրօգիմնազիայում մի որդեգրուհի պահելու համար. այդ 2270 ռուբլին ստացվում էր քաղաքացիներից»։
Ոստիկանական վարչությունից քաղաքի կառավարումը ստանձնելու ժամանակ՝ 1897 թ-ի օգոստոսին, քաղաքի բյուջեն կազմել է՝ եկամուտ՝ 47 609 ռ., իսկ ծախսը՝ 55 886 ռուբլի: Իսկ 4 տարի անց՝ 1901թ-ին քաղաքային վարչութեան բյուջեն հետևյալ տեսքն է ունեցել՝ մուտք՝ 107143 ռուբլի, ձախը՝ 97 500 ռ.:
Այսինքն՝ 4 տարվա ընթացքում քաղաքի բյուջեն կրկնապատկվել է, ու եկամուտները գերազանցել են ծախսերին:
Քաղաքային կառավարման հաջողությունների մասին է խոսում նաև կատարված աշխատանքների հաշվետվությունը, որն առավել տպավորիչ է:
Գեղամ Տեր-Պետրոսյանցի կառավարման 4 տարիների ընթացքում Ալեքսանդրապոլում կառուցվում են 3 կամուրջներ, սպանդանոց, հականեխիչ կայաններ, քաղաքային բյուջեի ֆինանսավորմաբ բացվում են օրիորդաց պրոգիմնազիան ու առևտրական ուսումնարանը: Քաղաքում բացվում է գրադարան, քաղաքային բանկն ու աղքատախնամ հաստատությունը: Քաղաքն էականորեն բարեկարգվում է՝ սալահատակվում է շուկան, բարեկարգվում է քաղաքային այգին ու այգու շուրջ կառուցվում են մայթեր, այգու հարևանությամբ գտնվող գերեզմանների հաշվին ընդարձակվում է քաղաքային այգին, մաքրվում են Գյումրի ու Սպիտակ ջուր կոչվող գետակների ավազանները, կրկնապատկվում են քաղաքային լուսավորության լապտները:
Այս առումով մեկ ուշագրավ հանգամանք նշենք․ Գեղամ Տեր-Պետրոսյանցը ամուսնացած էր Ալեքսանդրապոլի հայտնի մեծահարուստ ընտանիքի ներկայացուցիչ Ջավահիր Դրամբյանի հետ: Քաղաքի բարեկարգման համար այդ ընտանիքը ներդրումներ է արել նաև սեփական միջոցներից: Օրինակ՝ ընդարձակված այգու բարձրադիր մասերում տնկված ծառերը ջրելու համար Ջավահիր Դրամբյանը նվիրում է 500 ռուբլի արժողությամբ ջրահան մեքենա: Ի դեպ, այդ ոռոգման համակարգի մաս կազմած խողովակները մինչ այժմ էլ պահպանվում են քաղաքային այգում:
Ջավահիր Դրաբյանի օժիտ ստացած առանձնատունն էլ սկզբնական շրջանում ծառայում է քաղաքային վարչությանը: Այդ պատճառով էլ քաղաքային այգու դիմաց գտնվող այդ գեղեցիկ երկհարկանի առանձնատունը գյումրեցիների շրջանում հայտնի է «Օժիտի շենք» անունով:
Ամփոփելով՝ նշենք, որ ցարական իշխանությունների կողմից ալեքսանդրապոլցիներին իրենց քաղաքի կյանքը տնօրինելու ընձեռնված իրավունքը խիստ կարևոր որոշում էր քաղաքի հետագա զարգացման համար։ Քաղաքային ինքնավարության ներդրումը մեծապես նպաստեց քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շատ ավելի արդյունավետ լուծմանը, ինչպես նաև այդ համակարգը դարբնոց հանդիսացավ պետական ծառայողների համար, որոնք հետագայում իրենց ներդրումն ունեցան Առաջին հանրապետության կայացման գործում: Քաղաքի կառավարման համակարգի այս բարեփոխումը դրականորեն է կանխորոշեց քաղաքի հետագա զարգացումն առնվազն մինչև 1917 թ․-ը։ Քաղաքային կառավարման համակարգը հանդիսացավ այն հիմքը, որի վրա 1918 թ․-ից հետո կառուցվեց պետական կառավարման համակարգի զգալի մասը։
Ալեքսանդրապոլցիներին 19-րդ դարում տրվեց դեմոկրատական ճանապարհով քաղաքագլուխ ընտրելու հնարավորություն
Ալեքսանդրապոլում(Գյումրի) տեղական ինքնակառավարումը շուրջ 130 տարվա պատմություն ունի:
1896 թ.-ին գյումրեցիներն իրենց հայրենի քաղաքում իշխանություն ձևավորելու և իրենց քաղաքի ճակատագիրը տնօրինելու հնարավորություն են ստանում: Դա բացառիկ հնարավորությու էր մեր նախնիների համար՝ պատմական քաղաքի առջև ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներին ինքնուրույն լուծումներ գտնելու համար:
1892 թ․-ին Ռուսաստանում ցարական կառավարությունն ընդունում է նոր քաղաքային կանոնադրությունը, որով նոր կարգավորումներ են ներդրվում տեղական ինքնակառավարման համակարգում։ Հենց վերոհիշյալ կանոնադրության համաձայն էլ Ալեքսանդրապոլում ներդվում է քաղաքային ինքնավարումը: Ցարական Ռուսաստանի կազմում հայերն առաջին անգամ քաղաքային գործերի շրջանակներում սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություն են ստանում։
19-րդ դարավերջին քաղաքային ինքնավարությունն իր փիլիսոփայությամբ շատ չէր տարբերվում ներկայումս մեր իմացած ՏԻՄ համակարգից: Էական տարբերությունը քաղաքի կառավարման մեջ ժողովրդի մասնակցության աստիճանն էր: 1892 թ․-ին քաղաքային կանոնադրության ռեֆորմով էականորեն սահմանափակվում է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը:
Քաղաքային ինքնակառավարման մարմիններն էին քաղաքային դուման, վերջինիս հաշվետու քաղաքային վարչությունը։ Քաղաքային դուման ընտրվում էր չորս տարով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների փակ, գաղտնի քվեարկությամբ։ Ձևավորված դուման ընտրում էր քաղաքագլխին ու քաղաքային վարչության անդամներին։ Քաղաքագլուխը երկու մարմինների՝ Դումայի և վարչության ղեկավարն էր։
Դումայի և կառավարության միջև լիազորությունների բաշխումը նման էր օրենսդիր և գործադիր իշխանությունների բաժանմանը։ Դուման ընդունում էր ընդհանուր կանոններ և կանոնակարգեր, նշանակում պաշտոնյաների աշխատավարձեր, կարգավորում տեղական հարկերը, վերանայում բյուջեն, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները, տալիս ընդհանուր հրահանգներ գործադիր իշխանությանը և այլն։
Քաղաքային պետական կառավարման մարմինների իրավասությունը ներառում էր տնտեսական հարցեր՝ ենթակառուցվածքների պահպանում և բարելավում, սննդի մատակարարում, կանաչապատում, հակահրդեհային միջոցառումներ, առողջապահություն, հանրակրթություն և այլն։
1892 թվականի հունիսի 11-ի քաղաքային կանոնադրությամբ հարկային ընտրական ցենզը փոխարինվում է գույքայինով, ինչն էականորեն սահմանափակում է ընտրական իրավունք կրող քաղաքացիների թիվը: Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստանում քաղաքի միայն այն բնակիչները, որոնք առնվազն 300 մինչև 3000 ռուբլի (կախված քաղաքի կարևորությունից ու մեծությունից) արժողությամբ անշարժ գույք ունեին։
1896 թ․-ի նոյեմբերին տեղի ունեցած Ալեքսանդրապոլի դումայի ընտրություններին իրավունք են ունեցել մասնակցելու 378 ընտրող, այսինքն բնակչության 1 տոկոսը: 1897 թվականին կայսերական մարդահամարի տվյալներով Ալեքսանդրապոլի բնակչությունը կազմել է 30 616 մարդ:
Ալեքսանդրապոլցի 378 ընտրողներից ընտրողական ժողովում իրավատեր է ճանաչվել 174 հոգի: Մնացածները բացակայել են քաղաքից կամ անկարող են եղել ժողովին ներկայացնել վավերական իրավագրեր համապատասխան անշարժ գույքի վերաբերյալ: Անշարժ գույքի նման ցենզի սահմանման պարագայում բնական է, որ քաղաքի դումայում հայտնվելու համար պետք է պայքարեին Ալեքսանդրապոլի առևտրատնտեսական էլիտան՝ քաղաքի հայտնի ընտանիքների ներկայացուցիչները:
Դումայի կազմի առաջին ընտրություններն անցկացրել է ընտրական ժողովը՝ 3 փուլով: Նոյեմբերի 24-ին տեղի է ունենում բուն ընտրությունների 2 փուլ, որին ներկայանում են համապատասխանաբար 163 ու 144 ձայնավորներ: Ընտրությունների երրորդ՝ վերջնական փուլը տեղի է ունենում նոյեմբերի 25-ին, որին մասնակցում է 144 ընտրող: Ստացվում է, որ Ալեքսանդրապոլի առաջին քաղաքային դուման ընտրվել է քաղաքի բնակչության շուրջ 0.5 տոկոսի մասնակցությամբ:
Դումայի ձայնավորի թեկնածուների ցանկը բազմազգ էր, բայց գերակշռում էին հայերը: Հայերից բացի քաղաքային ընտրություններին մասնակցում էին տեղացի ռուսները, վրացիներն ու հույները: 1896 թ․-ի նոյեմբերի 24-ից 25-ը կայացած քաղաքային դումայի ընտրությունների արդյունքում ընտրվում են դումայի 35 անդամներ (ձայնավոր)։
Ալեքսանդրապոլի առաջին դումայի անդամ են ընտրվում գեներալ Վալերիան Պրոսկուրիակովը, Հակոբ Մնճոյանը, Հովաննես Դրամփյանը, Իվան Լուկիանովը, Յովհաննես Տեր-Դաւթեանը, Գեղամ Տէր-Պետրոսնանցը, Հակոբ Մատինյանը, Սարգիս Մութաֆյանը, Գարեգին Տիգրանյանը, Լ. Նադիրադձեն, Պողոս Ձիթողցյանը, Արամ Կարանյանը, Տիգրան Յուզբաշյանը, Լուկա Մերկուրով, Պյոտր Վլասովը, Հարություն Ալանակյանը, Հարություն Սանոյանը և այլն։
Ինչպես կարող ենք դատել անուններից, դումայի անդամ են ընտրվում քաղաքում մեծ ազդեցություն,ներդրում ու կարողություն ունեցող տոհմերի ներկայացուցիչները, ինչպես նաև ռուսական զինվորականության ներկայացուցիչները, պաշտոնյաները։
Բուն ընտրության մեխանիզմը կրկին ուշագրավ է: Ընտրությունների ժամանակ հաշվում էին ոչ միայն կողմ, այլ նաև դեմ ձայները: Այսինքն չափում էին թեկնածուի վարկանիշն ու հակավարկանիշը։ Օրինակ՝ 1896 թ․-ի ընտրություններին Ալեքսանդրապոլում ամենաշատ կողմ ձայներն ունեցել է գեներալ Վալերիան Պրոսկուրիակովը՝ 146 սպիտակ և 16 սև գնդեր:
Իսկ ի՞նչ են նշանակել սև ու սպիտակ գնդերը: Ընտրություններն անցկացվել են գնդիկների քվեարկության մեթոդով. երեք ընտրական ժողովներից յուրաքանչյուրին տրվել է թեկնածուների առանձին ցուցակ։ Ընտրության եկած յուրաքանչյուր ընտրող ստացել է համապատասխան քանակությամբ գնդիկներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է տեղադրվեր տուփի մեջ՝ թեկնածուի անունով։ Տուփը ձեռքի համար անցք է ունեցել, իսկ ներսից երկու խցիկ՝ դրսից ներկված սև ու սպիտակ։ Գնդիկը տուփի սպիտակ կեսում դնելը համարվում էր «այո» քվեարկություն, իսկ սև մասում՝ «ոչ»: Ընտրված են համարվել այն թեկնածուները, որոնք ստացել են ընտրողների կեսից ավելիի ձայները (բացարձակ մեծամասնություն), իսկ եթե բավարար ձայներ չեն եղել, ավելի քիչ ձայներ ստացածները (հարաբերական մեծամասնություն): Չնայած քվեարկության այս եղանակի ակնհայտ անհարմարությանը, այն օգտագործվում էր ընտրություններում մինչև 1917 թվականը, քանի որ այդ եղանակն առավել արդյունավետ էր համարվում՝ հաշվի առնելով բնակչության գրագիտության ցածր աստիճանը։
1896 թ․-ին Ալեքսանդրապոլի առաջին դումայի կազմի ընտրությունից հետո Ալեքսանդրապալում թեժ մրցակցություն է ծավալվում քաղաքը ղեկավարելու համար: Դուման պետք է իր կազմից ընտրեր քաղաքային վարչության ղեկավարին՝ քաղաքագլուխ:
Քաղաքագլխի ընտրությունները տեղի են ունենում 1897թ․-ի գարնանը։ Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ ընտրվելու համար թեժ պայքար է ծավալվում Գեղամ Տեր-Պետրոսյանցի և գեներալ Պրոսկուրիակովի միջև։ Ահա, թե ինչ են գրում այդ ընտրության մասին օրվա մամուլի էջերում․ «Վերջապէս Ալէքսանդրօպօլի «Գորդեան հանգոյցը» լուծվեց: Հաշտարար դատարանում տեղի ունեցաւ քաղաքագլխի և դումայի երկու անդամների ընտրութիւնը: Դեռ ընտրութիւնից մի քանի օր առաջ ձայնաւորների շրջանում սկսվել էր մի առանձին իրարանցում-խլրտում։ Բոլորը բաժանվել էին երկու բանակի և իւրաքանչիւրն առանձնապէս աշխատում էր առաջ տանել իր թեկնածուի ընտրութիւնը։ Մի կողմի թեկնածուն էր գեներալ Պրօսկուրեակովը, իսկ միւս կողմինը՝ Գեղամ Տէր-Պետրոսյանը…
Վերջապէս հասաւ ընտրութևան օրը։ Ժողովին մասնակցում էին 33 ձայնաւորներ (2-ը բացակայ էին)։
Քուէարկվեցին վերոյիշեալ երկու անձնաւորութիւնները, որոնցից գեներալ Պրօսկուրեակով ստացաւ 12 սպիտակ և 21 սև, իսկ Գեղամ Տէր-Տետրոսյանը 21 սպիտակ և 12 սև քուէ։
Այդպիսով ընտրված է վերջինը»:
Գեղամ Տեր-Պետրոսյանցը, որը կրթված ու լայն աշխարհայացք ունեցող անձնավորություն էր, դառնում է Ալեքսանդրապոլի առաջին ընտրովի քաղաքապետը։ 4 տարի ժամկետով ընտրված քաղաքային առաջին դուման նաև առաջին նիստում նշանակում է քաղաքագլխի աշխատավարձի չափը, որը տարեկան կազմում է 2400 ռուբլի:
Գաղտնիք չէ, որ մինչև 1896թ․-ը, երբ Ալեքսանդրապոլում դեռևս ներդրված չէր քաղաքային ինքնակառավարումը, քաղաքի բարեկարգումը, ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքները գտնվում էին, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում։
Ժամանակակիցների վկայությունների համաձայն՝ մինչև քաղաքային դումայի ու վարչության կողմից Ալեքսանդրապոլի կառավարումը քաղաքում մոտավորապես այս պատկերն էր․
«Բացի Բեհբութեան փողոցից (ճանապարհների հաղորդակցութեան վարչութեան հոգացողութեան ներքոյ էր) , մի փողոց կամ հրապարակ շինված չէր. ամբողջ քաղաքը լուսաւորվում էր 252 լապտերներով․ բաւական լաւ խնամվում էր քաղաքային այգին. նոր բացված էր բուժանոցը. քաղաքը 2000 ռուբլի էր տալիս իգական պրօգիմնազիային, 200 ռուբլի քաղաքային ուսումնարանին եւ 70 ռուբլի տալիս էր վերոյիշեալ պրօգիմնազիայում մի որդեգրուհի պահելու համար. այդ 2270 ռուբլին ստացվում էր քաղաքացիներից»։
Ոստիկանական վարչությունից քաղաքի կառավարումը ստանձնելու ժամանակ՝ 1897 թ-ի օգոստոսին, քաղաքի բյուջեն կազմել է՝ եկամուտ՝ 47 609 ռ., իսկ ծախսը՝ 55 886 ռուբլի: Իսկ 4 տարի անց՝ 1901թ-ին քաղաքային վարչութեան բյուջեն հետևյալ տեսքն է ունեցել՝ մուտք՝ 107143 ռուբլի, ձախը՝ 97 500 ռ.:
Այսինքն՝ 4 տարվա ընթացքում քաղաքի բյուջեն կրկնապատկվել է, ու եկամուտները գերազանցել են ծախսերին:
Քաղաքային կառավարման հաջողությունների մասին է խոսում նաև կատարված աշխատանքների հաշվետվությունը, որն առավել տպավորիչ է:
Գեղամ Տեր-Պետրոսյանցի կառավարման 4 տարիների ընթացքում Ալեքսանդրապոլում կառուցվում են 3 կամուրջներ, սպանդանոց, հականեխիչ կայաններ, քաղաքային բյուջեի ֆինանսավորմաբ բացվում են օրիորդաց պրոգիմնազիան ու առևտրական ուսումնարանը: Քաղաքում բացվում է գրադարան, քաղաքային բանկն ու աղքատախնամ հաստատությունը: Քաղաքն էականորեն բարեկարգվում է՝ սալահատակվում է շուկան, բարեկարգվում է քաղաքային այգին ու այգու շուրջ կառուցվում են մայթեր, այգու հարևանությամբ գտնվող գերեզմանների հաշվին ընդարձակվում է քաղաքային այգին, մաքրվում են Գյումրի ու Սպիտակ ջուր կոչվող գետակների ավազանները, կրկնապատկվում են քաղաքային լուսավորության լապտները:
Այս առումով մեկ ուշագրավ հանգամանք նշենք․ Գեղամ Տեր-Պետրոսյանցը ամուսնացած էր Ալեքսանդրապոլի հայտնի մեծահարուստ ընտանիքի ներկայացուցիչ Ջավահիր Դրամբյանի հետ: Քաղաքի բարեկարգման համար այդ ընտանիքը ներդրումներ է արել նաև սեփական միջոցներից: Օրինակ՝ ընդարձակված այգու բարձրադիր մասերում տնկված ծառերը ջրելու համար Ջավահիր Դրամբյանը նվիրում է 500 ռուբլի արժողությամբ ջրահան մեքենա: Ի դեպ, այդ ոռոգման համակարգի մաս կազմած խողովակները մինչ այժմ էլ պահպանվում են քաղաքային այգում:
Ջավահիր Դրաբյանի օժիտ ստացած առանձնատունն էլ սկզբնական շրջանում ծառայում է քաղաքային վարչությանը: Այդ պատճառով էլ քաղաքային այգու դիմաց գտնվող այդ գեղեցիկ երկհարկանի առանձնատունը գյումրեցիների շրջանում հայտնի է «Օժիտի շենք» անունով:
Ամփոփելով՝ նշենք, որ ցարական իշխանությունների կողմից ալեքսանդրապոլցիներին իրենց քաղաքի կյանքը տնօրինելու ընձեռնված իրավունքը խիստ կարևոր որոշում էր քաղաքի հետագա զարգացման համար։ Քաղաքային ինքնավարության ներդրումը մեծապես նպաստեց քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շատ ավելի արդյունավետ լուծմանը, ինչպես նաև այդ համակարգը դարբնոց հանդիսացավ պետական ծառայողների համար, որոնք հետագայում իրենց ներդրումն ունեցան Առաջին հանրապետության կայացման գործում: Քաղաքի կառավարման համակարգի այս բարեփոխումը դրականորեն է կանխորոշեց քաղաքի հետագա զարգացումն առնվազն մինչև 1917 թ․-ը։ Քաղաքային կառավարման համակարգը հանդիսացավ այն հիմքը, որի վրա 1918 թ․-ից հետո կառուցվեց պետական կառավարման համակարգի զգալի մասը։
Դերենիկ Մալխասյան
Լուսանկարում Ալեքսանդրապոլի առաջին դումայի կազմն է։ Այս բացառիկ լուսանկարը գտնվում է Vahan Tumasyan-ի լուսանկարների հավաքածուի մեջ։