Աշխարհ

28.11.2024 20:00


Վրաստանը մինչև 2028 թվականը օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

Վրաստանը մինչև 2028 թվականը օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

Վրաստանը մինչև 2028 թվականը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցը և հրաժարվում դրամաշնորհներից: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ կառավարության անդամների և խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո:

Ավելի վաղ Վրաստանի նոր խորհրդարանը հավանություն էր տվել կառավարության թարմացված կազմին՝ Կոբախիձեի գլխավորությամբ:

«Մենք որոշել ենք մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չընդգրկել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաև հրաժարվում ենք բոլոր բյուջետային դրամաշնորհներից»,-ասել է Կոբախիձեն:

Վրաստանի կառավարության ղեկավարը բացատրել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցն օգտագործվում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք:

Նրա խոսքով՝ Վրաստանի համար անընդունելի է, երբ ԵՄ-ին անդամակցելու հարցը որպես լավություն է դիտարկվում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը