Լոնդոնում Իրանի դիվանագիտական անձնակազմի բոլոր անդամները դեկտեմբերի 2-ին լքել են Մեծ Բրիտանիան։ Այս մասին, «Ռոյթերս»-ի փոխանցմամբ, հաղորդում է բրիտանական ԱԳՆ–ն։
Իրանցի դիվանագետները հեռացել են երկրից Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգի պահանջով։ Նման պահանջ բրիտանական կողմը առաջադրեց այն բանից հետո, երբ Թեհրանում բրիտանական դեսպանատունը հարձակման ենթարկվեց։ Հարձակումը իրականացարած 12 ձերբակալվածներից 11-ը այնուհետև ազատ արձակվեցին։
Տեղեկացնենք, որ օրերս իրենց դեսպաններին Իրանից հետ կանչեցին Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները։
Հիշեցնենք, որ լարվածությունը Իրանի շուրջ սկսեց մեծանալ այն բանից հետո, երբ հրապարակվեց ՄԱԳԱՏԷ–ի զեկույցը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որտեղ Իրանը մեղադրվում էր միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ։
Իրանցի դիվանագետները լքել են Մեծ Բրիտանիան