Լրահոս

28.11.2024 13:03


Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը

Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը

Կառավարությունն առաջարկում է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը՝ ներառյալ, թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միաժամանակ, ամռանը կարգելվի ձմեռային անվադողերով երթևեկելը։ Բացառություն կարվի 2024թ. համար, երբ այս կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։

«Գործող ճանապարհային երթևեկության կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը։ Հետևաբար առաջարկում ենք այդ պայմանը ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Խուդաթյանը նշեց, որ որոշումը վերաբերում է նաև «վսեսեզոնկա» անվադողերին։

Եթե տեղում է արձանագրվել վարչական իրավախախտումը, ապա տուգանքը կկազմի 5000 դրամ, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա տուգանքը 20 հազար դրամ կլինի։

Այս խորագրի վերջին նյութերը