Կարծիք

28.11.2024 12:19


Իշխանության զավթում Գյումրիում

Իշխանության զավթում Գյումրիում

Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաեւ մյուս համայնքների վրա։

Ինչ է տեղի ունենում։

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատները վայր դնելուց հետո գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչեւ նոր ընտրություններն, այլ ՔՊ-ի անդամների եւ "համակիրների" միջեւ ներքին ընտրություններ է անցկացնում։

Սա ՔՊ-ի կողմից սահմանադրության ու պարզ բանականության տառին եւ ոգուն հակասող որոշում է։

Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է եւ, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում, ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ, կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը