Լրահոս

27.11.2024 15:47


Փաշինյանի որոշումները՝ Գյումրիի հարցով, չեն անհանգստացնո՞ւմ արևմտյան «դեմոքրասիի» ներկայացուցիչներին

Փաշինյանի որոշումները՝ Գյումրիի հարցով, չեն անհանգստացնո՞ւմ արևմտյան «դեմոքրասիի» ներկայացուցիչներին

Ինչպես հայտնի է, Գյումրիում առաջացել է կառավարման ճգնաժամ, որի պատճառը Փաշինյանի ցանկությունն էր՝ միանձնյա կառավարել Հայաստանի երկրորդ քաղաքը:

Բանն այն է, որ 2021-ի տեղական ընտրություններով ՔՊ չէր ստացել մեծամասնություն և ստիպված էր քաղաքը կառավարել միջնորդավորված ձևով:

Սակայն 2026-ի ընտրություններին պատրաստվելիս, Փաշինյանը մտավախություն ունի, որ տեղերում նա կարող է պարտություն կրել: Այդ իսկ պատճառով, փորձում է քաղաքական մանիպուլյացիաների միջոցով, ամեն գնով տեղերում հաստատել իր մենիշխանությունը:

Սակայն այսօրվա իրավիճակն արմատապես տարբերվում է ոչ միայն 2018-ի, այլև 2021-ի իրավիճակից:

Ավելին, 2023-ի Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն արդեն չունի մեծամասնություն:

Հավելենք, որ այդ ընտրությունները անցկացվեցին մինչև Արցախի հայաթափումը:

Իսկ այդ վերջին իրադարձությունից հետո, կարելի է ասել, որ Փաշինյանի վարկանիշը փլվել է:

Հայաստանի քաղաքական պատմության մեջ չի եղել դեպք, երբ որևէ գործիչ կարողանար պահպանել իր վարկանիշը ավելի քան 6-7 տարի:

Բացառություն չէ նաև Փաշինյանի պարագան: Հատկապես, երբ հենց իր ժամանակ Հայաստանը ստացավ պարտված պատերազմ և Արցախի կորուստ:

Քաջ գիտակցելով այս հանգամանքը՝ Փաշինյանը փորձում է ելքեր գտնել, կադրային ջարդ է կազմակերպում, պոպուլիստական հերթական քայլերի է դիմում, բայց արմատապես իրավիճակը չի կարողանում փոփոխել:

Իսկ Գյումրիի վերջին իրադարձություններից հետո, հայտնվել է քաղաքական ծուղակում:

Բանն այն է, որ երբ իր ճնշման արդյունքում Գյումրիի ավագանու 14 անդամներ հրաժարվեցին իրենց մանդատներից, 33 տեղանոց Գյումրիի ավագանիում առաջացավ կառավարման ճգնաժամ:

Քանի որ նոր քաղաքապետի ընտրության համար անհրաժեշտ է 33-ից կեսից ավելի, այսինքն՝ 17 ձայն, որը ՔՊ-ն չունի:

Այսօրվա ՔՊ-ի խմբակցության կազմը բաղկացած է 11 հոգուց:

Իսկ որպեսզի նույնիսկ նիստ գումարեն, անհրաժեշտ է ունենալ, գոնե 17 պատգամավոր: Սակայն Գյումրիում ոչ ոք չի ուզում ՔՊ-ի հետ երկխոսել, քանի որ լավ գիտեն, թե ինչ աստիճանի է անկում ապրել ՔՊ-ի վարկանիշը քաղաքում:

Այդ իսկ պատճառով, Գյումրու ավագանին ո՛չ նիստ է կարողանում անցկացնել, ո՛չ էլ՝ նոր քաղաքապետ ընտրել:

Այս պայմաններում Փաշինյանը փորձում է ժամանակավոր քաղաքապետ նշանակել, բայց նույիսկ այս հարցում չի կարողանում կողմնորոշվել, քանզի քաղաքում, իր թիմում չկա միասնականություն:

Սովորաբար, այդպես է լինում, երբ իշխանության վարկանիշը անկում է ապրում, և իշխող թիմում առաջանում են կենտրոնախույս շարժումներ:

Նման իրավիճակ առաջ է եկել, գրեթե բոլոր նախկին իշխանությունների կառավարման ժամանակ:

Այս իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանը դիմել է աննախադեպ քայլի, փորձելով հասկանալ, թե ով կարող է ստանձնել տեղի ՔՊ-ի ղեկավարի պաշտոնը:

Նա առաջարկել է քաղաքի ՔՊ-ական շրջանակի մեջ անցկացնել յուրօրինակ նախնական ընտրություն, որից էլ պարզ կդառնա, թե ով է համեմատաբար համապատասխանում այդ դերին:

Ինքնին, Փաշինյանի այս որոշումը ՔՊ-ի տեսանկյունից հասկանալի է: Սակայն ի՞նչ կապ ունի դա Գյումրու հետագա զարգացման հետ:

Փաստացի, Փաշինյանն ուզում է, որ ապագա ՔՊ-ի տեղի ղեկավարը ավտոմատ նշանակվի քաղաքապետի պաշտոնակատար, որպեսզի կարողանա քաղաքային գալիք ընտրություններում օգտագործել վարչական ռեսուրսները իր օգտին:

Գիտե՞ն արդյոք դրա մասին Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանատները: Իհարկե գիտեն, բայց լուռ են և ձայն չեն հանի,քանի որ դա կյանքի է կոչում, ոչ թե ներկայիս Վրաստանի իշխանությունը, այլ Փաշինյանը:

Իսկ դա նշանակում է մեկ բան. որ Հայաստանում աշխատող ամերիկացիներն ու եվրոպացիները մեզ՝ հայերիս գրոշի արժեքի տեղ չեն դնում:

Միայն իրենց համար են դեմոկրատական արժեքները: Իսկ մեզ համար՝ ոչ, քանի որ մենք իրենց համար մանրադրամի դեր պիտի կատարենք, ինչպես ուկրաինացիները:

Այս ամենից հետո, այդ սրիկաները, գոնե հայ հանրության մոտ, չպիտի բարբաջեն «դեմոքրասիի» մասին, քանի որ իրենց կեղծավորության աստիճանը մեզ արդեն հայտնի է:

Իսկ Փաշինյանին աջակցելով՝ այդ «դեմոքրասիները» իրականում թշնամություն են սերմանում մեր հանրության մեջ Արևմուտքի հանդեպ, որի հետևանքները իրենք էլ չեն պատկերացնում:

Հարևան Իրանի փորձը իրենց համար, այդպես էլ չհուշեց, որ կարող է գալ մի պահ, երբ ողջ աշխարհը դառնա յուրօրինակ «Իրան»՝ դրանից բխող իրենց համար վատ հետևանքներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. Գյումրու ավագանու գալիք ընտրությունները ցույց կտան Փաշինյանին և իր արևմտյան տերերին, որ հայ ժողովուրդը արդեն չի հավատում իրենց խաբեությանը և Հայաստանի ազատագրումը քաղքենի գեղցիներից ու օտարի շահերը սպասարկողմներից կսկսվի հենց Գյումրուց: Այն քաղաքից, որը 2018-ին դարձավ Փաշինյանի քայլերթի սկիզբը, որը բերեց մեր ժողովուրդին մեծ աղետ, ինչը սիմվոլիկ է լինելու:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը