Լրահոս

02.12.2011 17:23


Հռոմի պապը խուսափել է անվտանգության գոտին չկապելու տուգանքից

Հռոմի պապը խուսափել է անվտանգության գոտին չկապելու տուգանքից

Հռոմի պապ Բենեդիկտոս 16–րդը խուսափել է Գերմանիայում իր հատուկ մեքենայով անվտանգության գոտին չկապած երթևեկելու համար նախատեսված պատժից։ Ֆրայբուրգ քաղաքի ղեկավար անձանց խոսքերով՝ Հռոմի պապի վրա չեն տարածվոմ ճանապարհային երթևեկության սովորական կանոնները տարբեր քաղաքներ այցելությունների ժամանակ։

Բենեդիկտոս 16–րդի հանդեպ բողոք էր գրել Դորտմունտի բնակիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում։ Նա դժգոհել էր, որ անվտանգության գոտին չկապելով՝ Հռոմի պապը ոչ միայն իր կյանքն է վտանգի ենթարկել, այլ նաև իրեն ողջունելու եկածների։

Եթե Բենեդիկտոս 16–րդի մեղքը հաստատվեր, ապա նա պետք է վճարեր 30–2,5 հազար եվրո։

Այս խորագրի վերջին նյութերը