Քաղաքական

27.11.2024 08:16


«Մայր Հայաստանը» վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով

«Մայր Հայաստանը» վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով

Հարգելի՜ երևանցիներ,

Ինչպես գիտեք 2023 թվականի նոյեմբերին հայցադիմում ենք ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման նիստը։ Այս տարվա հունիսին Վարչական դատարանը մերժել է հայցադիմումը։

Համաձայն չլինելով Վարչական դատարանի վճռին՝ վերաքննիչ բողոք ենք ներկայացրել։

Բողոքի քննության նպատակով Վերաքննիչ վարչական դատարանում հրավիրվել է նիստ վաղը 11:30-ին (ք. Երևան, Թբիլիսյան 3/9)։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը