Լրահոս

02.12.2011 16:30


Մերկել. «ԵՄ–ում հնարավոր է՝ բյուջետային միություն ստեղծվի»

Մերկել. «ԵՄ–ում հնարավոր է՝ բյուջետային միություն ստեղծվի»

Եվրամիությունը մոտ է բյուջետային միության ստեղծմանը, որի խնդիրը կլինի եվրագոտու երկրների պետական պարտքերի մանրամասն վերահսկումը։ Այս մասին, ինչպես հայտնում է «BBC Russian»–ը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Կանցլերի խոսքերով՝ Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի լուծման ճանապարհներ փնտրելու համար կպահանջվի ոչ մեկ տարի։

Մերկելը հերթական անգամ հայտնել է, որ եվրագոտու պետական պարտատոմսերը ճգնաժամից չեն փրկի Եվրոպային։

Երկուշաբթի՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Անգելա Մերկելի հանդիպման ժամանակ, կքննարկվեն բյուջետային միության ստեղծման և Եվրամիության ֆինանսական համակարգի վերականգնմանը նպաստող այլ միջոցների հարցեր։

Այս խորագրի վերջին նյութերը