Լրահոս

02.12.2011 16:22


Գերմանացին 7 տարի է ստացել գոյություն չունեցող բանկը թալանելու համար

Գերմանացին 7 տարի է ստացել գոյություն չունեցող բանկը թալանելու համար

Գերմանիայում գոյություն չունեցող բանկի թալանողը դատապարվել է 7 տարվա ազատազրկման։ Արդեն 22 անգամ դատապարտված 57–ամյա Զիգֆրիդ Կ.–ն այս տարի ցանկացել է թալանել «Վալխում» բանկը, բայց պարզվել է, որ այն փակվել էր դեռ 1994–ից։ Բանկի մասնաճյուղից մնացած են եղել միայն բանկոմատն ու ցուցանակը։ Սակայն Զիգֆրիդը դրա մասին չի իմացել և 10 հազար եվրո գողանալու մտադրությամբ գողացված մեքենայով եկել է շենքի մոտ։ Ճանապարհին զենքի սպառնալիքով պատանդ է վերցրել 52–ամյա Էլկե Լ.–ին և ստիպողաբար մտցրել շենք։ Եվ միայն ներսում է նա հասկացել, որ բանկը փակ է, քանի որ չի կարողացել գտնել դրամարկղը։ Զիգֆրիդը թողել է պատանդին և դիմել փախուստի։ Մեքենայի մեջ էլ թողել է խաղալիք ատրճանակը, որով էլ սպառնացել էր պատանդին։ Հենց այդ ատրճանակի վրա թողած մատնահետքերով էլ ոստիկանությունը գտել է Զիգֆրիդին։

Այս խորագրի վերջին նյութերը