Ինչն է հաջորդելու տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի թանկացման նախաձեռնության համար անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները:
Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց՝ որպեսզի նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկի, անհրաժեշտ է Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 8 հազար բնակչի ստորագրություն, բայց իրենք մի բան էլ ավելի շատ ստորագրություն են հավաքել՝ մոտ 10 հազար:
«Մայր Հայաստան»-ը, սակայն, մտադիր է դեռ մի քանի օր էլ շարունակել ստորագրահավաքը, որից հետո նախաձեռնությունը մուտք կանեն քաղաքապետարան: Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ ամեն ինչ անելու են, որ ավագանու տարեվերջյան՝ դեկտեմբերի նիստին նախաձեռնությունն արդեն օրակարգ մտնի:
Եթե ավագանու նիստում նախագիծը մերժվի, ապա ընդդիմադիրներն այս հարցը դնելու են հանրաքվեի։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան»-ը պահանջում է անփոփոխ՝ 100 դրամ թողնել տրանսպորտի գինը»: