Լրահոս

02.12.2011 15:37


Սիրիայում դասալիքները հարձակվել են հետախուզական ծառայության կենտրոնի վրա. կան զոհեր

Սիրիայի Իդլիբ գավառում դասալիքների խումբը հարձակում է գործել Սիրիայի ռազմաօդային ուժերի հետախուզական կենտրոնի վրա։ Այս մասին հայտնել է Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը։

Կազմակերպության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է այդ կենտրոնի 8 աշխատակից։ Դասալիքների կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ փոխհրաձգությունը շարունակվել է մոտ երեք ժամ։

Այս խորագրի վերջին նյութերը