Լրահոս

21.11.2024 11:16


Երևանում բախվել են կանչով հրդեհի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու Lexus-ը

Երևանում բախվել են կանչով հրդեհի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու Lexus-ը

նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Սերժիկ Գ.-ի վարած՝ Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության և 19-ամյա Համբարձում Թ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր հրդեհի վայր։

Այս խորագրի վերջին նյութերը