«7օր»–ի հարցին՝ որքանո՞վ են իրականությանը մոտայն տեղեկությունները, թե «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները պատրաստվում են 2012թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ ինքը ո՛չ հաստատում, ո՛չ էլ բացառում է դրա հնարավորությունը։
Նրա խոսքերով՝ հանդիպումներ են եղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի հետ, սակայն միասնական ցուցակով գնալու մասին քննարկումներ չեն եղել։
–Ինձ համար նրանք շատ հարգարժան գործընկերներ են, և ուրախ կլինեի, եթե նմանատիպ քննարկում լիներ, և մենք համատեղ ինչ–որ հանգրվանի հասնեինք,–նշել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս պահին առարկայական որևէ բան չկա։
Արմեն Մարտիրոսյանը չի բացառել

7or.am