Ջիոևան խոստանում է խափանել նախագահական նոր ընտրությունները
Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևան հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել նոր նախագահական ընտրություններին, եթե նույնիսկ դատարանը թույլ տա նրան թեկնածու լինել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։
–Մենք չենք գնա այդ ընտրություններին, մեզանից ոչ մեկը չի գնա։ Մենք կլինենք բոլորի դեմ և արդյունքում կխափանենք այդ ընտրությունները,–հայտարարել է Ջիոևան։
Ջիոևան նշել է, որ եթե մասնակցի նոր ընտրություններին, ապա դա կնշանակի, որ նա հրաժարվում է առաջին ընտրությունների արդյունքներից, որտեղ հաղթել է։
Տեղեկացնենք, որ այսօր Հարավային Օսիայի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ համաձայն չէ Գերագույն դատարանի որոշման հետ, ըստ որի՝ Ջիոևային պետք է զրկել թեկնածուական իրավունքից առաջիկա ընտրություններում։ Միաժամանակ Կոկոյտին ընդգծել է, որ դա իր անձնական կարծքին է, և վերջնական որոշումը կկայացնի դատարանը։
Ջիոևան, այնուամենայնիվ, իրեն նախագահ է հռչակել։ Նրա համախոհները բողոքի ակցիաներ են անցկացնում մայրաքաղաք Ցխինվալիում՝ պահանջելով ճանաչել իրենց թեկնածուի հաղթանակը։