Լրահոս

02.12.2011 14:16


Ահարոն Ադիբեկյանը չի նեղանում, երբ իրեն անվանում են սուտխոսան

Ահարոն Ադիբեկյանը չի նեղանում, երբ իրեն անվանում են սուտխոսան

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր խոսելով նախընտրական զարգացումների մասին՝ ասել է, թե շատ ուրախ է, որ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և ՕԵԿ–ը պայքարի մեջ են։

–Այդ կուսակցությունները բավական ռեսուրսներ ունեն հաջողության հասնելու համար,–հայտարարել է նա ու ավելացրել, թե որքան պայքարը սուր լինի, անյքան ժողովրդավարության մակարդակը բարձր կլինի։

Սոցիոլոգը թույլ է գնահատել «Ժառանգություն» կուսակցության կազմակերպչական ռեսուրսը, սակայն նշել է, որ կուսակցությունն ունի այնպիսի դեմք՝ Րաֆֆի Հովհաննիսյան, որի վարկանիշը 8–9%–ից չի իջնում։

Նրա խոսքերով՝ կա ընտրողների զանգված, որը որոշում է կայացնում միայն վերջին պահին, և դրանց թիվը կազմում է ամբողջ ընտրողների 15%–ը։ Իսկ ընտրողների 5%–ը, ըստ Ադիբեկյանի, միշտ քվեարկում է հաղթողի օգտին։

«Ես չեմ նեղանում, երբ ինձ անվանում են գռդոնշիկ, սուտխոսան, կեղծարար, նկարիչ և այլն։ Դրանք խաղի կանոններն են»,–ասել է սոցիոլոգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը