Լրահոս

02.12.2011 13:51


Ա. Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումներն արժեն 3000–25000 դոլար

Ա. Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումներն արժեն 3000–25000 դոլար

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր խոսել է, թե ինչ ազդեցություն ունեն սոցիոլոգիական հարցումները քաղաքական գործընթացների վրա։

–Հարցումը գործիք է  կառավարական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար,–նշել նա՝ հավելելով, թե դրանց շնորհիվ պարզվում է՝ թեկնածուն որքան է հեռու իդեալից, ինչ նմանություններ և տարբերույթուններ ունի հակառակորդներից։

–Մենք օգնում ենք PR–ն ավելի գրագետ կազմակերպել, ավելի արդյունավետ օգտագործել միջոցները, բայց մենք հրաշագործ չենք,–նշել է բանախոսն ու ավելացրել,–չենք կարող «ճ» դասի քաղաքական գործչին դարձնել հաղթող։

Ըստ Ադիբեկյանի՝ «Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի սխալը կազմում է 1,5%։ Բանախոսի խոսքերով՝ իրենց կենտրոնում սոցիոլոգիական հարցումներն արժեն 3000–25000 դոլար, իսկ ամենամեծ հարցումը արժեցել է 36000 դոլար, և պատվիրատուն եղել է ՄԱԿ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը