«Մայր Հայաստան» խմբակցության անդամը՝ Տիգրան Ավինյանի չիրականացված խոստումների մասին (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն անդրադարձել է Տիգրան Ավինյանի խոստումներին և հանձնարարականներին, որոնք այդպես էլ չեն իրագործվել։
Մասնավորապես՝
1.Վարդաշեն 6-րդ փողոցի վթարային շենքերում անմարդկային պայմաններում ապրող բնակիչներին Տիգրան Ավինյանը 2023 թ․ նախընտրական փուլում հանդիպման ժամանակ խոստացել էր 1.5 տարի հետո տարհանել և բնակեցնել նոր բնակարաններում, սակայն այդ խոստումից ավելի քան մեկ տարի է անցել, բայց հարցի լուծման սկիզբը չի էլ երևում։
2.Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մանկապարտեզի շենքի մի մասը տրվել է սոցիալական ծառայությանը, բայց արդեն մի քանի տարի է՝ այն փակ է, իսկ 32 երեխա սպասում է իր հերթին, քանի որ տեղ չկա։ Նախորդ նիստին Ավինյանը հանձնարարել էր լուծել այս հարցը, բայց մեկ ամսից ավելի անցել է ու իրավիճակը նույնն է։
3. Ամիսներ առաջ ինքնագլորների վերաբերյալ հարցին Ավինյանը պատասխանել էր, որ լինելու են առանձնացված գծեր և՛ ինքնագլորների, և՛ հեծանիվների համար։ Սակայն, այդ առանձնացված գծերը մինչ օրս չկան։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամը՝ Տիգրան Ավինյանի չիրականացված խոստումների մասին (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն անդրադարձել է Տիգրան Ավինյանի խոստումներին և հանձնարարականներին, որոնք այդպես էլ չեն իրագործվել։
Մասնավորապես՝
1. Վարդաշեն 6-րդ փողոցի վթարային շենքերում անմարդկային պայմաններում ապրող բնակիչներին Տիգրան Ավինյանը 2023 թ․ նախընտրական փուլում հանդիպման ժամանակ խոստացել էր 1.5 տարի հետո տարհանել և բնակեցնել նոր բնակարաններում, սակայն այդ խոստումից ավելի քան մեկ տարի է անցել, բայց հարցի լուծման սկիզբը չի էլ երևում։
2. Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մանկապարտեզի շենքի մի մասը տրվել է սոցիալական ծառայությանը, բայց արդեն մի քանի տարի է՝ այն փակ է, իսկ 32 երեխա սպասում է իր հերթին, քանի որ տեղ չկա։ Նախորդ նիստին Ավինյանը հանձնարարել էր լուծել այս հարցը, բայց մեկ ամսից ավելի անցել է ու իրավիճակը նույնն է։
3. Ամիսներ առաջ ինքնագլորների վերաբերյալ հարցին Ավինյանը պատասխանել էր, որ լինելու են առանձնացված գծեր և՛ ինքնագլորների, և՛ հեծանիվների համար։ Սակայն, այդ առանձնացված գծերը մինչ օրս չկան։