Լրահոս

17.11.2024 17:36


Արարատի մարզում բախվել են BMW-ն, Mercedes Sprinter-ը, Opel-ը, MAZ բեռնատարն ու մեկ այլ Mercedes. կան վիրավnրներ

Արարատի մարզում բախվել են BMW-ն, Mercedes Sprinter-ը, Opel-ը, MAZ բեռնատարն ու մեկ այլ Mercedes. կան վիրավnրներ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:45-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, բախվել են BMW-ն, Mercedes Sprinter-ը, Opel-ը, Mercedes-ը և MAZ մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով երթևեկությունը դարձել է մասամբ անանցանելի, ինչպես նաև մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել են ու ստեղծել խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվել է։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ու քննիչները պարզում են։

Այս խորագրի վերջին նյութերը