Լրահոս

04.05.2009 16:02


Զարուհի Փոստանջյան. «Մենք կարող ենք հրաժարվել Պրեսկոտի և Կոլումբիեի, այսպես ասած, ծառայություններից»

«Վենետիկի հանձնաժողովի գնահատականների համաձայն՝ ՀՀ օրենսդրությունը բարելավվել է, բայց իրականում այդ օրենքների բարելավումը իրականում չի անդրադառնում մարդկանց իրավունքների վրա»,– լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեջբերելով ապրիլի 27-ին Եվրոպայի խորհրդի վեհաժողովում իր զեկույցը։

-Ես Պրեսկոտին ասացի, որ ՀՀ քաղաքացիները նամակ կհղեն ձեր ընտրողներին, որ դուք կողմնակալ եք  և՛ զեկույցներում, և՛  գնահատականներում։ Համմաբերգն էլ նշեց, որ ՀՀ այս վիճակից դուս գալը համաներում հայտարարելն է,-կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներին ազատ արձակելու և մարտի մեկի դեպքերի արդյունքում 10 զոհերի գործով արդար դատավարություն իրականացնելու վերաբերյալ ասել է Զարուհի Փոստանջյանը։ Նա Ջոն Պրեսկոտին սաել է նաև, որ եթե  ՀՀ իշխանությունները միջոցներ չձեռնարկեն ողջամիտ ժամկետներում, ապա ինքը համազեկուցողների դեմ գործընթաց կսկսի։

- Հատուկ զեկուցողների ինստիտուտ գոյություն ունի և մենք կարող ենք հրաժարվել Պրեսկոտի և Կոլումբիեի, այսպես ասած, ծառայություններից։ Ուրիշ հատուկ զեկուցողներ լինեն, որոնք մեզ համար վստահելի կլինեն,-ասել է Զ. Փոստանջյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը