Հարցազրույց

15.11.2024 10:35


Հայաստանը կարող է այնպես խաղալ, որ ընդհանրապես մնա առանց էլեկտրաէներգիայի․ Անդրեյ Լիստովսկի (տեսանյութ)

Հայաստանը կարող է այնպես խաղալ, որ ընդհանրապես մնա առանց էլեկտրաէներգիայի․ Անդրեյ Լիստովսկի (տեսանյութ)

Էներգետիկ զարգացման հիմնադրամի տնօրեն Անդրեյ Լիստովսկին Alpha News-ի հետ անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը «Westinghouse Electric Sweden» ընկերության գործադիր տնօրենի հետ:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ կորցնի Հայաստանի հետ համագործակցությունը ատոմային էներգիայի մասով:

«Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը որևէ իրավական հետևանք չի ունենա, հանդիպել են, խոսել են և հեռացել են։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրամիությանն ավելի մոտ լինելու վերակողմնորոշմանը, ապա, այո, ինչ-որ բան նրանց միջև տեղի է ունենում Հայաստանում, և դա դուր չի գալիս Ռուսաստանի իշխանությանը։ Բայց քանի որ այն ինքնիշխան պետություն է, մենք առանձնապես չենք միջամտում։

Ինչ վերաբերում է Հայաստանի ամբողջ ատոմային արդյունաբերության վերակողմնորոշմանը, որը կազմում է մեկ էներգաբլոկ, մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք այդ իրավիճակին։ Ռուսաստանի շահերից չի բխում կորցնել համագործակցությունը Հայաստանի հետ ատոմային էներգիայի մասով։ Այդ պատճառով մենք, հավանաբար, ինչ-որ միջոցառումներ կնախատեսենք, որպեսզի Հայաստանն, այնուամենայնիվ, ատոմային տեխնոլոգիաների հետևից չգնա Եվրամիություն և մնա Ռուսաստանի Դաշնության ուղեծրում»,-ասել է Լիստովսկին:

Բացի այդ, ըստ նրա, առաջին հերթին Հայաստանը փող չունի այդքան ակնհայտ վերակողմնորոշվելու համար, և ոչ ոք նրան այդ գումարը չի տա, քանի որ միջուկային տեխնոլոգիաները շատ թանկ հաճույք են:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում միջուկային զենք: Հայաստանը փոքր երկիր է, որը ֆիզիկապես չի կարող ինքնուրույն զբաղվել իր ատոմային արդյունաբերության զարգացմամբ։ Այն ատոմակայանը, որը գտնվում է Հայաստանի տարածքում, դրանով զբաղվում է «Ռոսատոմը»՝ թե՛ դրա շահագործմամբ, թե՛ վառելիքի մատակարարմամբ, Հայաստանը պարզապես ստանում է արդեն պատրաստի էլեկտրաէներգիա։ Եվ ցանկացած խոստում, որ այդ ֆինանսական բեռի ողջ բեռը փոխանցվելու է Եվրամիությանը կամ ԱՄՆ-ին, Ռուսաստանը կարծում է, որ դրանք պարզապես դատարկ խոսքեր են։

Ավելին, այն վտանգ է պարունակում, այդ թվում՝ Հայաստանի էներգաանվտանգության համար։ Հայաստանը կարող է այնպես խաղալ, որ ընդհանրապես մնա առանց էլեկտրաէներգիայի»,-եզրափակել է Լիստովսկին։

Այս խորագրի վերջին նյութերը