Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Nissan»-ը հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա
Նոյեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Սևան քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Ստյոպա Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և կայանված վիճակում գտնվող՝ Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Մարտուն Մ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։