Աշխարհ

02.12.2011 11:46


Թուրքիայի նախագահ. «Մեծ պետությունները, ժողովուրդները չեն վախենում իրենց պատմությունից»

Թուրքիայի նախագահ. «Մեծ պետությունները, ժողովուրդները չեն վախենում իրենց պատմությունից»

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի նախագահ Աբդուլահ Գյուլը Youtbube World View հեռուստաալիքի եթերում պատասխանել է համանցացով իրեն ուղղված հարցերին։ Մասնավորապես, պատասխանելով 20-րդ դարի 30-ականներին Դերսիմում տեղի ունեցած քրդերի ջարդերի վերաբերյալ արխիվները բացելու հարցին՝ Գյուլն ասել է. «Դերսիմյան իրադարձությունները ողբերգական են, և ես խնդիր չեմ տեսնում արխիվների բացման հարցում։ Մեծ պետությունները, ժողովուրդները չեն վախենում իրենց պատմությունից։ Մենք միշտ վիճահարույց պահերին բացում ենք արխիվները։ Գլխավորն այն է, որ  այդ ամենը վիճաբանության և շահարկման թեմա՝ ինչ–որ նպատակների հասնելու համար»։

Հիշեցնենք, որ Թուքրիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներողություն էր խնդրել նախկին իշխանությունների կողմից 1937-1938թթ. Դերսիմում հիմնականում քրդերի դեմ իրականացված կոտորածի համար։

Այս խորագրի վերջին նյութերը