Լրահոս

04.05.2009 16:01


Փայտե քվեախցիկներին փոխարինելու են մեկանգամյա օգտագործման և անհամեմատ էժան խցիկները

Փայտե քվեախցիկներին փոխարինելու են մեկանգամյա օգտագործման և անհամեմատ էժան խցիկները

Երևանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունների ժամանակ ընտրողները քվեարկելու են ոչ թե փայտե, այլ մեկանգամյա օգտագործման քվեախցիկներում։ Այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։

Հին քվեախցիկները կամաց-կամաց շարքից դուս են գալիս և կան բարդություններ՝ դրանց անընդհատ տեղափոխման հետ կապված. և՛ ծավալով են մեծ, և՛ կշռով։ Սրանք մեկանգամյա օգտագործման և շատ ավելի էժան են, քան փայտինը։ Եթե փայտինը մենք պատրաստել էինք հատը մոտ 8000 դրամով՝ սրա գինը մոտ 1000 դրամ է,- ասել է նա։

Երևանի ավագանու ընտրությունների ընթացակարգում մեկ նորույթ էլ կա։

Քվեարկության արդյունքների թափանցիկության համար քվեարկության ավարտից հետո դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմուտքագրվեն համակարգիչ։ ԿԸՀ-ում տեղադրված համապատասխան էկրաններով էլ զուգահեռաբար հնարավորություն կլինի տեսնել, թե ինչ թվեր են մուտքագրվում։

«Այս համակարգը լավագույնն է նախկին սովետմիության երկրներում և ոչնչով չի զիջում զարգացած եվրոպական երկրների համակարգին»,– ասել է Գ. Ազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը