Անկարայի հովանու ներքո դեկտեմբերի 1–ին Թուրքիայի տարածքում բանակցություններ են ընթացել Սիրիայի երկու ընդդիմությունների՝ Սիրիայի ազգային խորհրդի և Սիրիայի ազատ բանակի միջև, որոնք պայքարում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականի համար։ Այս մասին հաղորդում է «Ալ–Ջազիրա» հեռուստաալիքը։
Այդ տեղեկության համաձայն՝ կողմերը պաշտոնապես ճանաչել են միմյանց։ Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարել է, որ Սիրիայի ազատ բանակը իրական գործող կառույց է, որը զինված պայքար է մղում ներկայիս իշխանությունների դեմ։ Ի պատասխան՝ նա էլ Ազգային խորհուրդը ճանաչել է որպես ընդդիմության գլխավոր քաղաքական կառույց։
Բանակցող կողմերը պայմանավորվել են հետագայում համակարգել իրենց գործողությունները և մշտական կապ են հաստատել։
Մինչ այս, սիրիական ընդդիմության երկու կողմերը գործում էին առանձին. խորհուրդը չէր ընդունում վարչակազմի դեմ պայքարելու բռնի միջոցները՝ պնդելով, թե հեղափոխությունը պետք է խաղաղ անցնի, իսկ Բանակի ներկայացուցիչները հայտարարում էին, թե իշխանության արձակած կրակոցներին պետք է համարժեք պատասխան տալ։
Սիրիայի ընդդիմությունը միավորվել է ընդդեմ Ասադի