Լրահոս

02.12.2011 10:20


Պատգամավորի տան վրա կրակելու հետքերով ոստիկանները գնացել են Ջանֆիդա գյուղ

Պատգամավորի տան վրա կրակելու հետքերով ոստիկանները գնացել են Ջանֆիդա գյուղ

–Ոստիկանության Արմավիրի բաժին ոչ ոք չի դիմել, ոչ մի ահազանգ չի եղել,–«7օր»–ին ասել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե դեկտեմբերի 1-ի առավոտյան Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում ինքնաձիգից կրակել են ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա:

Ա. Մալխասյանը մեր կայքին փոխանցել է, որ այդուհանդերձ՝ ոստիկանները մեկնել են Ջանֆիդա գյուղ.

–Բայց ոչ մի կրակոց չկա, և ոչ ոք ոչինչ չի տեսել,–ասել է ոստիկանության աշխատակիցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը