«Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա, որը հայտնել է, որ դպրոցում վայր է ընկել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Ուսում» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է։
Պարզվել է նաև, որ նա նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, դպրոցում դասամիջոցի ժամանակ պտտաձողի վրա կատարել է վարժություն, սակայն, կորցնելով հավասարակշռությունը՝ վայր է ընկել և ստացել «սուր զուգակցված, փակ գանգուղեղային, ողնաշար-ողնուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։