Լրահոս

02.12.2011 09:56


Սարկոզի. «Պետք է վերանայել Շենգենյան համաձայնագիրը»

Սարկոզի. «Պետք է վերանայել Շենգենյան համաձայնագիրը»

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել Շենգենյան համաձայնագիրը, որպեսզի ավելի լավ վերահսկել արտաքին սահմանները։

«Եվրոպան ներսում կիրառում է ազատ տեղաշարժման սկզբունքը և չի վերահսկում իր արտաքին սահմանները. սա այլևս չի կարող շարունակվել։ Շենգենյան համաձայնագիրը պետք է վերանայվի և վերակառուցվի»,–ասել է Սարկոզին։

Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ պետք է վերջ դնել այն վիճակին, երբ Եվրոպան բացում է իր շուկաները՝ նույնը փոխադարձաբար չպահանջելով իր գործընկերներից, թողնում է անցկացնել խախտումներով արտադրված ապրանքներ։

«Եվրոպան պետք է հետևողականորեն բանակցությունենր վարի իր առևտրային շահերը պաշտպանելու համար»,–հայտարարել է նա։

Եվրամիության 27 անդամ պետություններից Շենգենյան համաձայնագրի անդամ են համարվում 22–ը։ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Կիպրոսը չեն մտել համաձայնագրի մեջ, իսկ Ռումինիան և Բուլղարիան մտադիր են միանալ դրան մոտ ապագայում։

Այս խորագրի վերջին նյութերը