Քաղաքական

09.11.2024 08:18


Գուրգեն Մելքոնյանը պատասխանատվության պետք է ենթարկվի

Գուրգեն Մելքոնյանը պատասխանատվության պետք է ենթարկվի

2024 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունից, ի պատասխան 2024 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեից ստացված վարույթ չնախաձեռնելու վարութային ակտի դեմ «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի ներկայացրած բողոքի, ստացվել է որոշում՝ բողոքը մերժելու մասին՝ պատճառաբանությամբ, որ հարցազրույցում Գուրգեն Մելքոնյանը հայտարարություններն արել է որպես քաղաքական գործիչ, ներկայացված նյութերում չկա որևէ փաստ առ այն, որ հայտարարությունները կարող էին առաջացնել լարվածություն կամ բախումներ, այդ հայտարարությունները առավելապես ունեն հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի քննարկման, դրանց վերաբերյալ տեսակետների արտահայտման, այլ ոչ թե՝ ատելության կամ անհանդուրժողականություն տարածելու նպատակ և այլն։

«Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը շարունակելու է իրավական բոլոր հնարավոր գործիքակազմերի օգտագործումը և առաջիկայում դատախազի որոշումը նույնպես բողոքարկվելու է։

«Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը