Լրահոս

01.12.2011 17:36


Իսրայելի ՊՆ-ն Իրանի հետ պատերազմի մասին. «Այսօր մենք ոչ մի մտահղացում չունենք այդ կապակցությամբ»

Իսրայելի ՊՆ-ն Իրանի հետ պատերազմի մասին. «Այսօր մենք ոչ մի մտահղացում չունենք այդ կապակցությամբ»

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ առաջիկայում Թել-Ավիվը չի պատրաստում որևէ հարձակում Իրանի դեմ, բայց շարունակում է պնդել, որ Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից, որը, ըստ ԱՄՆ–ի, Իսրայելի և Եվրոպայի, ատոմային ռումբի ստեղծման նպատակ ունի։ Այս մասին հաղորդում է «Газета.ру»–ն։

–Այս պահին մենք ոչ մի մտահղացում չունենք, բայց Իսրայելը կաթվածահար չի եղել պատերազմի վախից։ Մենք կգործենք հանգիստ և կամաց. մեզ պետք չեն խոշոր պատերազմներ,– հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Էհուդ Բարաքը նաև ավելացրել է, որ Իսրայելը միայն ուրախ կլինի, եթե իրանական իշխանությունները պատժամիջոցների հետևանքով վերջապես շտկեն իրենց դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ ու հրաժարվեն դրանից։

–Ցավոք, դժվար թե դա տեղի ունենա,– հավելել է Բարաքը։

Այս խորագրի վերջին նյութերը