Տնտեսական

07.11.2024 11:59


ՀՀ պետական պարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով

ՀՀ պետական պարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում համաձայնություն տրվեց ՀՀ պետական պարտքը ևս 50 մլն եվրոյով ավելացնելու մասին նախագծին:

Նախագծում մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև նախատեսվում է ստոորագրել 50 մլն եվրո արժողությամբ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը:

Ծրագրի նպատակն է՝ խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։

Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մասնավորապես հետևյալ միջոցառումները, որոնք իրենց հերթին բաղկացած են նաև ենթամիջոցառումներից.

  1. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում.

ա) Էներգաարդյունավետության խթանում,

բ) մթնոլորտային օդի պահպանություն,

գ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

  1. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում.

ա) Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն,

բ) դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում,

գ) բժշկական ծառայությունների որակի բարելավում:

  1. Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում.

ա) Կարգավորման ազդեցության գնահատում,

բ) կոռուպցիայի դեմ պայքար»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը