Երևանի բակերը բարեկարգելու համար շուրջ 4.2 մլդ դրամ են նախատեսել, բայց գումարը մսխել են
Երևան քաղաքի 9%-անոց իշխանությունները բակերի բարեկարգման համար 2024թ․ բյուջեով նախատեսել են 4,279,248,500 (4.2 մլդ) դրամ։
Այս օրերին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով այցելում ենք բոլոր այն բանկերը, որտեղ իրականացվել են «բարեկարգման» աշխատանքներ։
Պատկերն այն է, որ չկա գոնե մեկ բակ, որտեղ իրականացված լինի պատշաճ բարեկարգում։ Բոլոր բակերում առկա են ոռոգման համակարգի, կանաչապատման, լուսավորության և բազում այլ խնդիրներ։
Այս իշխանությունները նույնիսկ չեն կարողանում վերահսկել, որպեսզի աշխատանքները կատարվեն որակով։
Արդեն նոյեմբեր ամիսն է։ 2024թ․ ավարտին մնացել է 2 ամիս։ 4,2 մլդ դրամ նախատեսել են, բայց դեռ բակեր կան, որտեղ նույնիսկ աշխատանքները չեն սկսվել։
Վատ կառավարումն էլ ո՞նց է լինում։ Բայց դե, բյուջեից փող դուրս գրելուց լավ են, իրենց համար գերթանկարժեք պադավատներ գնելուց լավ են, պարգևավճարներ ստանալուց լավ են, քաոսի վերածած տրանսպորտային համակարգից գերշահույթ ստանալուց լավ են։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից