Քաղաքական

07.11.2024 11:49


Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. դեսպան

Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. դեսպան

Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով` Իրանի դիրքորոշումը հստակ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ` իրանական կողմը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և միջանցքային տրամաբանության։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք դարեր շարունակ կողք կողքի ապրած հարևաններ ենք և ունենք շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը քայլ կկատարի երկու երկրների ժողովրդի շահերի դեմ»,-ասաց Սոբհանին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը