Արմեն Աղայան. «Դեկտեմբերի 1–ի որոշումը փաստացի որոշում է»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, նշել է. «Եթեգտնումենք, որհարցըպետքէլուծվիմիջազգայինիրավունքինորմերիհիմանվրա, ապա, ուզենքթեչուզենք, միակլուծումըժողովուրդներիինքնորոշմանսկզբունքնէ: Սաէխնդրիլուծմանմեկնակետը»։
Ըստ բանախոսի՝ հայաստանյան հասարակությունը բաժանվում է երեք խմբի։ Դրանցից մեկը, որը դեմ չէ, որ Ղարաբաղն Ադրբեջանին միանա, չափազանց փոքր է, իսկ մյուս երկու մեծ խմբերը կարծում են, որ ԼՂՀ-ն կա՛մ պետք է անկախանա, կա՛մ միանա Հայաստանին։
Պատգամավորը նշել է, որ ինքն անձամբԼեռնայինՂարաբաղիանկախացման կողմնակիցէ:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի գործադիր քարտուղար Արմեն Աղայանը, խոսելով Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի՝ 1989թ. դեկտեմբերի 1–ին կայացրած որոշման մասին, որով Լեռնային Ղարաբաղը վերամիավորվում է Հայկական ԽՍՀ–ին, ասել է, թե դեկտեմբերի 1–ի որոշումը փաստացի որոշում է, ու հավելել, որ այս հարցը մեզ համար լուծվել է դեռ խորհրդային տարիներին։
Արմեն Աղայան. «Դեկտեմբերի 1–ի որոշումը փաստացի որոշում է»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, նշել է. «Եթե գտնում ենք, որ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ապա, ուզենք թե չուզենք, միակ լուծումը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքն է: Սա է խնդրի լուծման մեկնակետը»։
Ըստ բանախոսի՝ հայաստանյան հասարակությունը բաժանվում է երեք խմբի։ Դրանցից մեկը, որը դեմ չէ, որ Ղարաբաղն Ադրբեջանին միանա, չափազանց փոքր է, իսկ մյուս երկու մեծ խմբերը կարծում են, որ ԼՂՀ-ն կա՛մ պետք է անկախանա, կա՛մ միանա Հայաստանին։
Պատգամավորը նշել է, որ ինքն անձամբ Լեռնային Ղարաբաղի անկախացման կողմնակից է: