Քաղաքական

06.11.2024 10:29


Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև [խաղաղության] պայմանագրի ստորագրումից հետո»,-ասել է նա «Turkiye» թերթին։

Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։

«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը