Սերժ Սմեսով. «ԵՄ–ն ուշի ուշով կհետևի ՀՀ ապագա խորհրդարանական ու նախագահական ընտրություններին»
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան, այժմ՝ Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմանը։
ԵՄ փորձագետը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մշտապես կլինի բոլորի ուշադրության կենտրոնում, որովհետև այդ և տարածաշրջանի մյուս բոլոր հակամարտությունները խոչընդոտում են Հարավային Կովկասի կայունությունն ու տնտեսական զարգացումը։
Ելույթի վերջնամասում Սերժ Սմեսովն ընդգծել է, որ ԵՄ–Հայաստան հարաբերությունները մեծապես կախված են նրանից՝ ինչպիսին է իշխանությունը ՀՀ–ում, և ինչ քաղաքականություն է վարվում, ու հավելել.
–ԵՄ–ն ուշի ուշով կհետևի ՀՀ ապագա խորհրդարանական ու նախագահական ընտրություններին։

Սմեսովը վերահաստատել է ԵՄ–ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

7or.am