Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար. «Թեհրանն աջակցում է Սիրիայի իշխանություններին ցույցերը ճնշելու գործում»
«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ Թեհրանն աջակցություն է ցուցաբերում Սիրիայի իշխանություններին բողոքի գործողությունների մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը ԵՄ երկրների ԱԳ ղեկավարների հանդիպումից առաջ, որտեղ նախատեսվում է Դամասկոսի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառում։
–Իրանի կառավարությունն աջակցություն է ցուցաբերել Ասադի վարչակազմին Սիրիայում ցույցերի ճնշման և վերահսկման գործում,–նշել է Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավարը։
Հեյգն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թեհրանը ողջունել է արաբական այլ երկրներում ընթացող բողոքի գործողությունները, սակայն դատապարտել է Սիրիայում սկսված նմանատիպ գործողությունները։