Արամ Աբրահամայն. «Հաշվի չառնել ռուսական ընտրությունների ազդեցությունը` Հայաստանի համար հնարավոր չէ»
Անդրադառնալով Ռուսաստանում դեկտեմբերի 4–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ասել է, թե ձայների մեծամասնությունը կանցնի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։
Իսկ թե ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, Արամ Աբրահամյանն ասել է, թե այն չի կարող ազդեցություն չունենալ, քանի որ հայ–ռուսական բազմաթիվ կապեր կան։
–Հաշվի չառնել ռուսական ընտրությունների ազդեցությունը՝ Հայաստանի համար հնարավոր չէ. Հայաստանի քաղաքական էլիտան բազմաթիվ կապեր ունի Ռուսաստանում։ Բայց ասել, թե մեկը մեկին կհամապատասխանի, սխալ կլինի: Հայաստանում կա ավելի ազդեցիկ ընդդիմություն,–ընդգծել է նա:
Ըստ Արամ Աբրահամյանի՝ Ռուսաստանի տարբեր ուժեր կարող են խոսել Հայաստանի ուժերի հետ՝ շահագրգռված լինելով որևէ ուժի հաղթանակի մեջ։
–Բայց եթե նրանք տեսնեն, որ հակառուսական որևէ մեկն է դառնում նախագահ, դեմ չեն լինի, որ դառնա: Հետո քաղաքականությունը կվարվի, ինչպես պետք է,–ընդգծել է նա: