Կարծիք

04.11.2024 08:40


Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան

Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան

Թեև Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ նախագահական ընտրությունները, ինչպես որ եվրահանրաքվեն, կեղծվել են։ Արևմուտքի պաշտպանյալի «ականջներից» մի կերպ քաշեցին վերև, որպեսզի 50 տոկոսը գերազանցի։ Այսինքն՝ «հաղթեցրեցին»։

Բուն Մոլդովայում «ո՛չ» են ասել Մայա Սանդուին, ով պարտվել է ազգային փոքրամասնության ներկայացուցչին։ Սանդուի տոկոսներն ավելացել են Մոլդովայի տարածքից դուրս, ավելի կոնկրետ՝ ԵՄ տարածքում քվեարկողների հաշվին։

Ընտրակեղծիքներն այնքան ակնհայտ են եղել, որ հնարավոր չի եղել թաքցնել։ Բայց այդ ամենի վրա եվրաչինովնիկները, բնականաբար, աչք կփակեն։ Նրանք քննադատում են Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, քանզի հաղթող «Վրացական երազանքը» հրաժարվել է սեփական երկրի շահերի դեմ օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի։ Իսկ ահա Մոլդովայի ընտրակեղծիքների մասին ժոզեպբորելները, շարլմիշելներն ու մյուսները չեն խոսի, քանզի կեղծիքների հեղինակներն իրենք են և այդ կեղծիքներն իրենց են ձեռնտու։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս արևմտյան (համամարդկային) արժեքների դեմ դուրս եկած, այսպես կոչված, կոլեկտիվ Արևմուտքի երկերեսանիությունը, որը մերժում են բուն Արևմուտքի ավանդական ու ազգային շրջանակները, ադեկվատ քաղաքական ուժերը, պատասխանատու առաջնորդները։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքականության ու խաբեության զոհ են դարձել Ուկրաինան, Արցախը, Հայաստանը։ Դրանից առաջ՝ 2008–ին՝ Վրաստանը։ Նույնը, թերևս, սպառնում է Մոլդովային։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այդ պարտվող, ցինիկ շրջանակների դրածոն է, որին նետել են Թուրքիայի գիրկը և պահանջում են սպասարկել այլոց շահերը։ Բայց դե Նիկոլի ժամացույցն էլ է միացրած։ Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։ Չարի վերջը մոտենում է։ Պարզապես շատ ծանր գին վճարեցինք։

Արցախն էր ափսոս, տղերքն էին ափսոս․․․

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը