Մեկնաբանություն

03.11.2024 16:02


Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը

Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում գնաց հետընտրական ընտրակեղծիքի։ Հերթական անգամ։

Կուլիսային գործարքների, ճնշումների ու խարդավանքների միջոցով վերանայվեց գյումրեցու քվեն, որը մերժել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Նիկոլենք հիմա ուզում են իշխանազավթում իրականացնել։ Սամվել Բալասանյանի դասալքությունից ու փախուստից հետո պետք է լինեն նոր ընտրություններ։ Արտահերթ։

Նիկոլենք մի կողմից ուզում են ժամանակ շահել, որպեսզի իշխանազավթման միջոցով կարողանան իրենց հաստագլուխ թեկնածուին «ռասկրուտկա» անել, բայց մյուս կողմից էլ՝ օրենքը պարտադրում է քաղաքապետի պաշտոնի թափուր մնալու դեպքում գնալ արտահերթ ընտրությունների, ինչից իրենք ամեն դեպքում վախենում են։

Եթե ՔՊԿ–ն որոշի գնալ կրկնակի ապօրինության, ապա արտահերթ ընտրություններ կարող են չնշանակվել և Գյումրին կկառավարվի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով։ Սա ավելի ճչացող ապօրինություն կլինի, քան Վանաձորում եղավ։

ՔՊԿ–ական «ուսապարկ» Կարեն Սարուխանյանը հայտարարել է, որ լինելու են արտահերթ ընտրություններ, բայց ժամկետ չի նշել։

Դատելով ամենից՝ ՔՊԿ–ն ուզում է մինչև վերջին պահը թաքուն պահել ժամկետների պահը, քանզի իրենք ներքին վախեր ունեն։ Հա՛մ արագ արտահերթն է վախենալու իրենց համար, հա՛մ արտահերթի հետաձգումը։ Երկու դեպքում էլ ռիսկեր ունեն։ Իրենք ուզում են առավելագույնս ապաքաղաքականացնել ընտրությունները և քաղաքացիների մասնակցության ցածր տոկոս ապահովել։ Դրա համար են թաքուն պահում ընտրությունների նշանակման օրը։ Իրենց կարծիքով՝ ուզում են հանկարծակիի բերել գյումրեցիներին ու իշխանազավթման օպերացիան ավարտին հասցնել։ Բայց դե խիարը մի շատ «նագլի» հատկություն ունի՝ թարս բուսնելու։ Հատկապես գյումրեցիներն են սիրում թարս բուսնեցնել խիարը բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, որ ինչ և ինչպես ուզեն կանեն գյումրեցիների հետ։

Մի հոգի կար այդպես մտածող։ Քաշվեց։ Տարոսը Նիկոլին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը