Լրահոս

01.11.2024 22:19


Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին

Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, գայլերի կողմից հերթական հարձակման դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Էդիկ Մամիկոնյանը սովորույթի համաձայն մտել է անասնագոմ, որպեսզի գառներին խնամի, սակայն ականատես է եղել, որ գոմից մոտ 30 մայրացու գառներ պակասում են, իսկ արդեն դրսում հայտնաբերել է 4-ին՝ սատկած, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կայքի հետ հետ զրույցում Էդիկը, մասնավորապես, ասել է. «Վարկերով վերցրել, ընկերոջս հետ պահում էինք, երբեք նման բան տեղի չէր ունեցել: Առավոտյան մտա գոմ, գառների մեծ մասը չկար: Դրսում հայտնաբերեցի 4 հատը սատկած, իսկ մնացածին էլ սկսեցինք փնտրել գյուղի բնակիչներով, հարազատներով, 20 հատից ավելին մեր գոմից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերել էին գազալցակայանի աշխատակիցները, որոնք մեզ տեղակացրին, ու գնացինք, բերեցինք:

Հիմա ընդհանուր 28 հատը չկա: Մեկին էլ գտանք դաշտում՝ գայլերի կողմից ամբողջությամբ հոշոտված: Արդյոք մեզ օգնության ձեռք կմեկնեն, երևի մարզպետից է կախված:

Խնդրի մասին տեղեկացել են ոստիկանության Գավառի բաժնից, որտեղից արդեն ժամանել են համայնքային ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են դեպքը: Թե հետո ինչ կանեն՝ չգիտենք»:

Այս խորագրի վերջին նյութերը