Կարծիք

31.10.2024 17:31


Երևան քաղաքի 2024թ․ բյուջեն «Հարկեր և տուրքեր» ցուցանիշով ունի 37,9 տոկոսով աճ

Երևան քաղաքի 2024թ․ բյուջեն «Հարկեր և տուրքեր» ցուցանիշով ունի 37,9 տոկոսով աճ

Երևան քաղաքի 2024թ․ բյուջեն «Հարկեր և տուրքեր» ցուցանիշով ունի 37,9 տոկոսով աճ։

Այս 37,9 տոկոսով աճն ապահովել են տուգանքի մատերիալ դարձրած երևանցիների անշարժ գույքի համար վճարվող գույքահարկի ծավալների աճով՝ 6,1 տոկոսով (13 միլիարդ 4 միլիոն ՀՀ դրամ) և փոխադրամիջոցների համար վճարվող գույքահարկի ծավալների աճով՝ 1,9 (13 միլիարդ 3 միլիոն ՀՀ դրամ)։

Ստացվում է, որ 2024թ․ բյուջեն նախորդ տարվա բյուջեով նախատեսվածից համապատասխանաբար 14,6% և 4,3 %-ով ավելի է։

Անկախ այս փաստից՝ միևնույնն է քաղաքային տնտեսությունը լիովին ձախողված է ու քաղաքը և՛ կեղտակորույս է, և՛ խցանված է, և՛ օդի աղտոտվածությունն է հատել թույլատրելի շեմը, և՛ կանգառներում հարյուրավոր մարդիկ գրեթե ժամերով սպասում են ավտոբուսի, և՛ ծառերը խնամված չեն, դե իսկ անձրևների ու ձյան ժամանակ էլ կատաստրոֆիկ իրավիճակ է օվկիանոսի վերածված Երևանում։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը