Լրահոս

31.10.2024 13:41


Վաղարշյան փողոցում բախվել է 4 մեքենա. կան տուժածներ

Վաղարշյան փողոցում բախվել է 4 մեքենա. կան տուժածներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վաղարշյան փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային: Այն իր հերթին բախվել է կայանված «Mitsubishi»-ին:

Շղթակայան վթարի արդյունքում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

4 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքված բնակիչները կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է նշված փողոցում նորից տեղադրել արհեստական անհարթություններ, քանի որ երբ նախկինում դրանք կային, ավտովթարներ ու վրաերթեր տեղի չէին ունենում, այնինչ ճանապարհը նորոգելուց և կրկին ասֆալտապատելուց հետո դեպքերը կտրուկ ավելացել են:

Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակից Կոնստանտին Կոստանյանը խոստացել է բնակիչների խնդրանքը փոխանցել ճանապարհային ոստիկանության պետին՝ խնդրին լուծում տալու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը